«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց, թե ապրիլի 2-ից նոր կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար վերապրոֆիլավորված կենտրոնում ինչ իրավիճակ է:
Հովակիմյանը նշեց, որ ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող բժշկական կենտրոնում 95 տոկոսով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները, և շուրջ 80 տոկոսով զբաղված են ընդհանուր բաժանմունքների մահճակալները:
«Մինչև այսօր բժշկական կենտրոնը ընդունել է կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Պետք է նշեմ, որ ծանր վիճակում եղած պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որն ամենասուղն է այս օրերի համար: Եվ կուզենայի խնդրել մեր հայրենակիցներին՝ պահպանել պարետատան սահմանած կանոնները, որովհետև վերջին օրերին ավելացել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակով պացիենտների թիվը»,- նշեց Հովակիմյանը: