Երևանի կենդանաբանական այգուց հաղորդում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 1-ին Կենդանաբանական այգին փակ կլինի։
Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը՝ նշված է այգու Ֆեյսբուքի էջում։