Ամբողջ աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը հասնում է 6 միլիոնի և այսօրվա դրությամբ կազմում է 5,920,231 մարդ՝ հայտնում է Worldometers կայքը: Այն տարածված է աշխարհի 213 երկրում։ 362,365 մահ է գրանցվել, իսկ շուրջ 2 միլիոն (2,592,024) մարդ էլ ապաքինվել է: Աշխարհում այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2,965,842 է, որի 2 տոկոսի (53,971 մարդ) վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վարակի ընդհանուր դեպքերից 1,979,092-ը գրանցվել է Եվրոպայում, իսկ աշխարհում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի շուրջ կեսը՝ 171,829-ը, գրանցվել է այս աշխարհամասում։ Երեկ աշխարհամասում ընդհանուր առմամբ 19,816 նոր դեպք է գրանցվել, մահվան՝ 937 նոր դեպք, իսկ ապաքինվել է 948,496 մարդ։
Ասիա աշխարհամասում 1,051,266 դեպք է գրանցվել։ Այստեղ առաջատար երկիրը Թուրքիան է։ Ընդհանուր առմամբ՝ 29,120 մահվան դեպք է գրանցվել, 621,744 մարդ էլ ապաքինվել է։
757,488 դեպք էլ Հարավային Ամերիկայում է գրանցվել։ Դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում Բրազիլիային։ Հարավամերիկյան մայրցամաքում 36,733 մահվան դեպք է գրանցվել, 320,777 մարդ էլ ապաքինվել է։
Մայրցամաքներից ամենից բարվոք վիճակում «սև մայրցամաքն է»։ Այստեղ վարակի 131,587 դեպք կա։ Դեպքերի թվով առաջատար երկիրը Հարավաֆրիկյան Հանրապետությունն է՝ 27,403 դեպք: Ընդհանուր առմամբ մայրցամաքում 55,126 մարդ ապաքինվել է, 3,814 մարդ՝ մահացել։
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում 1,985,087 դեպք է գրանցվել, որի մեծագույն մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Նույնը վերաբերում է մահվան և ապաքինման թվերին, քանի որ վարակվածների թվով երկրորդը մայրցամաքում Կանադան է, որտեղ գրանցվել է 88,512 դեպք։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ երկրորդ ցուցանիշը մեկ օրվա ընթացքում երեկ գրանցվել է ԱՄՆ-ում. 22,658 դեպք: ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 1,768,461-ի, որով աշխարհում առաջինն է, մահացել է շուրջ 103,330 մարդ, առողջացել՝ 498,725 մարդ։
Վարակակիրների թվով երկրորդ երկիրը Ամերիկա մայրցամաքից է, բայց՝ Հարավային։ Բրազիլիան շրջանցել է Ռուսաստանին. երեկ այստեղ գրանցվել է 24,151 դեպք: Ընդհանուր առմամբ՝ երկրում գրանցվել է 438,812 դեպք, որից 26,764-ը ունեցել են մահվան ելք, իսկ 193,181-ը ապաքինվել են:
Ռուսաստանը վարակվածների թվով երրորդ երկիրն է. այստեղ գրանցվել է վարակի 387,623 դեպք, մահացել է 4,374 մարդ, 159,257 մարդ էլ ապաքինվել է։
Վարակակիրներով աշխարհում չորրորդ երկիրը հանդիսացող Իսպանիայում նոր վարակների թիվը գնալով նվազում է, բայց երեկ Իսպանիայում վարակի՝ վերջին օրերի ամենամեծ ցուցանիշը՝ 1,137 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը 284,986 է, մահացել է 27,119 մարդ, առողջացել է 196,958 մարդ։
Վարակակիրների թվով հինգերորդը աշխարհում Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում գրանցվել է 269,127 դեպք, որից 37,837 մարդ մահացել է: Մահվան ցուցանիշով Միացյալ Թագավորությունը զիջում է միայն ԱՄՆ-ին։ Ապաքինվածների մասին տվյալներ երկիրը չի հայտնում:
Համավարակի եվրոպական օջախը համարվող Իտալիան արդեն քանի օր է՝ առաջատար հնգյակում չէ: Երեկ այս երկրում 593 նոր դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ՝ 231,732 դեպք է գրանցվել, 33,142 մահ, իսկ 150,604 մարդ էլ հասցրել է ապաքինվել նոր տեսակի կորոնավիրուսից:
Ֆրանսիայում վարակվածների թիվը 186,238 է, երեկ այստեղ շուրջ 3,325 նոր դեպք է գրանցվել: Ֆրանսիայում թագավարակից մահացել է 28,662 մարդ, առողջացել՝ 67,191 մարդ։
Գերմանիայում 182,452 մարդ է վարակվել, մահերի թիվը 8,570 է, առողջացել է 164,100-ը: այստեղ երեկ գրանցվել է շուրջ 557 նոր դեպք:
Հնդկաստանը վարակակիրների ցուցանիշով շրջանցել է Թուրքիային: Այստեղ կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերի թիվը 165,386 է. այստեղ մահացել է 4,711 մարդ, ապաքինվել՝ 70,920-ը:
Առաջատար տասնյակն արդեն եզրափակում է Թուրքիան։ Այստեղ գրանցվել է 160,979 դեպք, որից 4,461-ը ավարտվել է մահվան ելքով, իսկ 124,369-ը ապաքինվել է։
Հարևան Իրանում 143,849 ընդհանուր դեպք կա: 7,627 մարդ մահացել է, իսկ շուրջ 112,988 մարդ՝ ապաքինվել:
Ադրբեջանում 4,759 վարակված կա, 56 հոգի մահացել է: Վրաստանում 746 վարակակիր կա, 12-ը մահացել են, 576 մարդ՝ ապաքինվել։
Վարակի հայրենիքում՝ Չինաստանում, այսօր 11 նոր դեպք է գրանցվել: 82,995 վարակվածներից ապաքինվել է 78,291 մարդ, իսկ 4,634 մարդ՝ մահացել: Ընդհանուր առմամբ Չինաստանում մնացել է 70 վարակակիր: