Սամվել Բաբայանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ արտգործնախարար, Կամո Աղաջանյանն էլ կղեկավարի ազգային անվտանգության ծառայությունը: Նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ Արցախին միասնություն է անհրաժեշտ, և հիմնական քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի են եկել: