Այսօր հեռավար հանդիպում եմ ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Քննարկել ենք Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ վիճակը և նախանշել համայնքների միավորման՝ առաջիկայում մեկնարկող գործընթացի շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները»,- գրել է նախարարը: