ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացուց որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել:
«Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել:
Հիշեցնեմ, որ օրերս կենտրոնի 23-ամյա խնամյալը վիրուսի հետ կապ չունեցող հիվանդության հետ կապված առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել էր բուժհաստատություն, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել էր. նրա մոտ հաստատվել էր COVID-19:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաստատությունում միանգամից մեկուսացվել էին խնամյալի հետ անմիջական շփման մեջ գտնված անձինք՝ շուրջ 20 մարդ: Այսօր նրանց մոտ վարակի առկայությունը հերքվել է»,- գրել է նախարար Բաթոյանը՝ Ֆեյսբուքի էջում: