ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։
«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ, և ովքեր վերահաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 30-ին՝ ժամը 09։00-ից 22։00-ն և մայիսի 31-ին՝ ժամը 09։00-ից մինչև 14։00-ն»,- գրված է հայտարարությունում։
Նշվում է, որ հաշվառումը կմեկնարկի մայիսի 31-ին՝ ժամը 15։00-ին: Դեսպանությունը հրապարակել է նաև հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1351 համարը)։