Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար, ուղիղ եթերում տեղեկացրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է: Ուղղակի մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում: Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,- հավելեց նա։
Արայիկ Հարությունյանը հայտնեց նաև, որ Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար: ԱՀ նախագահը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին և Սամվել Բաբայանին՝ համաձայնվելու համար: Արայիկ Հարությունյանն իր այս նշանակումները մեկնաբանեց նաև երկրում համերաշխություն հաստատելու նպատակով արված քայլեր:
Նորաստեղծ նախարարության՝ Ռազմահայրենասիրության, երիտասարդության ու սպորտի նախարար նշանակվեց ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը:
Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնում: