Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Հանրապետության տոնի առթիվ հանդես կգա առցանց համերգով: Համերգը կմեկնարկի ժամը 20.00-ին:
Օպերային թատրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկացնում են, որ համերգի մասնակիցներն են՝
Թատրոնի մեներգիչներ՝
Հովհաննես Այվազյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր)
Գևորգ Հակոբյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն)
Դավիթ Բաբայանցը (բարիտոն)
Հայկ Տիգրանյանը (բաս)
Թատրոնի դաշնակահարներ՝
Արմեն Աղաջանյանը
Ելենա Վարդազարյանը
Թատրոնի լարային հնգյակը՝
Առաջին ջութակ՝ Գայանե Աբրահամյան /ՀՀ վաստ․արտիստ/
Երկրորդ ջութակ՝ Մելանյա Հայրապետյան
Ալտ՝ Վահագն Եղիշյան
Թավջութակ՝ Սուսաննա Մուրադյան
Կոնտրաբաս՝ Լուսինե Հայրապետյան
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստակավոր արտիստ)