Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խոսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ամերիկայի գավաթի խաղարկության հետաձգման մասին, որը 2020 թվականի փոխարեն կկայանա 2021 թվականին։
«Ամերիկայի գավաթի հետաձգումն ինձ համար մեծ հիասթափություն էր, սակայն պետք է ընդունել, որ դա ողջամիտ որոշում է։ Այս տարի այդ մրցաշարին մասնակցելն ինձ համար մեծ իրադարձություն կլիներ, ու ես իհարկե ցանկանում էի մասնակցություն ունենալ։ Ես ցավ ապրեցի, երբ իմացա, որ մրցաշարը հետաձգվել է, սակայն իհարկե ընդունեցի այդ որոշումը»,- ասել է արգենտինացին։