Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման տոնի կապակցությամբ, այցելել են Վորոնցովյան պալատ (Երիտասարդության պալատ), որտեղ 102 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը։
2 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։