2020 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 16-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով, Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման ընթացքում զոհվել է «Հարավկովկասյան երկաթուղու» Ենթակառուցվածքի տնօրինության էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության էլեկտրամեխանիկ Գ.Կ-ն։
Ներկայումս պարզվում են դեպքի պատճառներն ու մանրամասները, դեպքի վայրում աշխատում են մասնագետներ:
«Հարավկովկասյան երկաթուղին» իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին և իր կողմից զոհվածի ընտանիքին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը (և բարոյահոգեբանական, և նյութական):