Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հավանաբար պատրաստ կլինի մինչև տարեվերջ: CNN հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին:
«Ես հայտարարել եմ, որ պատվաստանյութի ստեղծման համար անհրաժեշտ կլինի մեկ կամ մեկուկես տարի: Ես դեռևս կարծում եմ, որ մենք լավ հնարավորություններ ունենք: Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա օգտագործման համար պատրաստ պատվաստանյութ կունենանք մինչև տարեվերջ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- հայտնել է Ֆաուչին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսի բուժմանն առավել համապատասխանող 10 պատվաստանյութեր այսօր կլինիկական փորձարկում են անցնում մարդկանց վրա:
Հիշեցնենք, որ պատվաստանյութի ստեղծման վրա աշխատում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Johnson & Johnson-ը, Moderna-ն, ինչպես նաև Օքսֆորդի համալսարանը: