Պակիստանում ավիավթարի ենթարկված ուղևորատար օդանավը Կարաչիի օդանավակայանին մոտենալիս, առանց տեղեկացնելու, որ չի կարողանում բացել շասսին վայրէջք կատարելու համար, երեք անգամ բախվել է թռիչքուղուն: Այս մասին այսօր հայտարարել են Պակիստանի իշխանությունները՝ գրում է Reuters գործակալությունը:
97 մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարի մանրամասները պարզվել են օդանավի հետևում տեղակայված սև արկղի ինքնագրիչների վերծանման արդյունքում:
A320 ուղևորատար օդանավը թռիչք էր իրականացնում Լահորից դեպի Կարաչի, սակայն կործանվել էր՝ ընկնելով բնակելի թաղամասում: Հայտնի է դարձել, որ փրկվել հաջողվել է երկու հոգու: