ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություններ է հրապարակել կորոնավիրուսով վարակված պացիենտների առողջական վիճակի մասին: Նախարարը թեմայի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
«Ծանր վիճակում պացիենտ՝ 271, ծայրահեղ ծանր վիճակում՝ 53, արհեստական շնչառության սարքին միացված՝ 18»,- գրել է Թորոսյանը:
Հավելենք, որ մայիսի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի, ապաքինվել է 3255 մարդ, մահացել 98-ը: