Հնդկաստանում ավելի շատ մարդիկ կմահանան ոչ թե կորոնավիրուսի վարակից, այլ՝ երկրում այս օրերին գրանցված օդի բարձր ջերմաստիճանից: Մտահոգիչ հայտարարություն են արել Հնդկաստանի առողջապահության ոլորտի մասնագետները՝ գրում է Telegraph-ը:
Այս շաբաթ Հնդկաստանի հյուսիսային նահանգներում արձանագրվել է մինչև 50 աստիճան տաքություն, ըստ Ցելսիուսի: Նյու Դելիում օդի ջերմաստիճանը հասել է 47.6 աստիճանի: Սա ամենաշոգ մայիսն է վերջին 18 տարվա ընթացքում:
Հնդկաստանում օդի ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է վերջերս մոլեգնած Ամֆան հզոր ցիկլոնով: