Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։
Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»,- գրել է նախարարը։