Իսպանիան առայժմ ոչ մի պատճառ չի տեսնում մալարիայի դեմ նախատեսված Հիդրօքսիքլորոքվին դեղամիջոցի օգտագործումը՝ որպես կորոնավիրուսի կանխարգելիչ ու բուժիչ միջոց, դադարեցնելու համար: Այս մասին տեղեկացնում է Russia Today պարբերականը:
Միաժամանակ հայտնի է, որ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, որոշում են կայացրել դադարեցնել այդ դեղամիջոցի կլինիկական փորձարկումը:
Իսպանիայի առողջապահության ոլորտի մասնագետներն այն կարծիքին են, որ Հիդրօքսիքլորոքվին դեղամիջոցի օգտագործման վտանգավորության մասին ուսումնասիրությունների եզրակացություններն ավարտուն չեն, ինչը դեռևս դեղամիջոցի կիրառումը դադարեցնելու հիմք չէ: