Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է միայն մեկ մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:
Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում համավարակի սկզբից ի վեր մահացել է 27 118 մարդ, ընդհանուր վարակվածների թիվն է 283 849: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 510 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապաքինվել է 196 958 մարդ, ակտիվ վարակակիր է 59 773-ը, որոնցից 854-ը գտնվում է ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 5,7 մլն-ը: