Հայաստանի Հանրապետության պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին՝ ժամը 8:00-12:00-ն ընկած հատվածում, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով խստացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում:
Նշված ժամանակահատվածում գործառույթներ են իրականացվել 24 մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ: Հայտնաբերվել է իրավախախտման 24 դեպք: 15 մարդատար տաքսի ավտոմոբիլներում վարորդի կողքին՝ առջև նստատեղում, եղել է ուղևոր, իսկ 9-ի դեպքում վարորդը երթևեկել է առանց դիմակի:
8 վարորդի նկատմամբ Ճանապարհային ոստիկանները կազմել են համապատասխան արձանագրություն, իսկ 16 վարորդի հետ տարվել է իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ թույլ տրված խախտումները տեղում վերացնելու կամ շտկելու ուղղությամբ:
Վերահսկողություն է իրականացվել 16 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների նկատմամբ: Արդյունքում՝ հայտնաբերվել է իրավախախտման 10 դեպք: 9-ը միկրոավտոբուսի դեպքում հայտնաբերվել է, որ առջևի նստատեղին՝ վարորդի կողքին, նստած է երկու ուղևոր, որոնք իջեցվել են և տեղափոխվել են միկրոավտոբուսի սրահ, և 1 դեպքում բացակայել է սրահի ախահանիչ հեղուկը:
Նշված թերությունները շտկելու և վերացնելու նպատակով տեսչական մարմնի մասնագետները տեղում ուղևորների և վարորդների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի տված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:
Կենտրոն վարչական շրջանում հանրային տրանսպորտի նկատմամբ հսկողությունը շարունակվում է: