ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 45 տնտեսավարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։
Կանոնների առանձնակի չպահպանում արձանագրվել է դեղատներում, ստոմատոլոգիական կենտրոններում, մանրածախ առևտրի կենտրոններում և վարսավիրանոցներում։
Մշտադիտարկման ընթացքում տնտեսավարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն պարետի սահմանած նորմերի պահպանման վերաբերյալ։