Հայաստանում ԵՄ Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել դեսպան Անդրեա Վիկտորինը․
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ ԵՄ-ն՝ որպես մոտ և հուսալի գործընկեր, Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, և կլինենք նաև ապագայում։ Հայ ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք։ Եղեք առողջ»։