Marca-ի տեղեկություններով՝ Գարեթ Բեյլն իր կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի Մադրիդում: Ակումբը 30-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ ոչ մի առաջարկ չի ստացել: Նախկինում հաղորդվում էր, որ «Նյուքասլն» է առաջարկ պատրաստում, սակայն առայժմ անգլիական ակումբը չի կապվել ոչ «Ռեալի», ոչ էլ Բեյլի հետ:
Անգլիական թիմի առաջարկ չանելը կապվում է նաև այն փաստի հետ, որ թիմում զարգացման ծրագիրն ամբողջականացված չէ: Իսկ «Ռեալում» մեծ հույս ունեն, որ Բեյլը կվերադառնա նախկին մակարդակին: Դադարեցված առաջնության վերջին 3 տուրերում Բեյլը չի խաղացել ոչ մի րոպե: Եվ սա այն դեպքում, որ վնասվածքից նոր ապաքինված Դիասը 2 խաղ անընդմեջ խաղադաշտ դուրս եկավ: Այս առաջնությունում Զիդանը բազմիցս ցույց է տվել, որ հույս չի կապում ուելսցու հետ:
Այս պահին Բեյլը խնդիրներ չունի. անցկացրել է 14 մարզում և գտնվում է օպտիմալ մարզավիճակում: Ակումբում հույս ունեն, որ Զիդանը վերջինիս կվերադարձնի մեկնարկային կազմ: