United World Wrestling-ը ներկայացրել է վերջին տասնամյակի լավագույն ըմբիշներին:
Տասնամյակի լավագույն ըմբիշների շարքում իր արժանի տեղն է գտել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի Արթուր Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել Բրազիլիայում՝ Ռիոյում՝ 2016 թվականին։
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Ադելայն Գրեյը, Տախա Աքգյուլը, Վլադիմիր Խինչեգաշվիլին, Նատալյա Վորոբյովան, Ռոման Վլասովը, Միխաին Լոպեսը, Ջորդան Բարոուզը, Աբդուլռաշադ Սադուլաևը և Կաորի Իտյոն։