Ermenihaber-ը գրում է, որ Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ին վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։
Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին ոստիկանություն բողոք է ներկայացվել, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։
Նշենք, որ շաբաթներ առաջ էլ Թուրքիայի քաղաքացներից մեկը փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։