ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում արդեն երկրորդ օրը շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցներին վրդովել էր իրավապահ մարմինների ամենաթողությունը՝ տեղեկացնում է Guardian պարբերականը:
Փողոց դուրս եկած ակտիվիստներն անկարգություններ են հրահրել: Ավերածությունների ու կողոպուտի ժամանակ հրազենային վիրավորում ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի տեսագրություն, որում ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կոկորդը, ինչի հետևանքով նա մահացել էր: Ողբերգական դեպքից հետո ոստիկանները հեռացվել էին աշխատանքից: Սակայն ցուցարարները պահանջում են մեղավորներին պատասխանատվության ենթարկել: