Չինաստանը հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հոնկոնգում ստեղծված դրությունը՝ գրում է РИА Новости-ն:
Չինաստանի հրաժարումը հետևում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի մեկնաբանություններից:
Իր հերթին՝ չինական կողմը հայտարարել է, որ պաշտոնական Պեկինը կտրականապես մերժում է ՄԱԿ-ի ԱԽ-ում այս թեմայով նիստ անցկացնելու Միացյալ Նահանգների անհիմն խնդրանքը: ՄԱԿ-ում Չինաստանի պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ Հոնկոնգի ազգային անվտանգության վերաբերյալ օրենսդրությունը Չինաստանի ներքին խնդիրն է:
Չինական կողմը ԱՄՆ-ին հորդորել է անմիջապես դադարեցնել ուժի քաղաքականությունն ու ահաբեկելու փորձառությունը: ԱՄՆ-ը սպառնացել է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, եթե Պեկինն ընդունած օրինագծի շնորհիվ «զավթի» Հոնկոնգը: