Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ:
«Անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի բնակչությանը՝ 1918 թվականի հիմնադրված Առաջին Ժողովրդավարական Հանրապետության կապակցությամբ: Այս անչափ կարևոր օրը Վրաստանը բարօրություն և հաջողություն է մաղթում մեր լավ հարևան երկրին»,- նշված է Վրաստանի ԱԳՆ շնորհավորական ուղերձում: