Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն պոկել է եկեղեցու դռան վրայի խաչը։
Հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։ Դեպքին անդրադարձել է Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հարձակումները հայկական եկեղեցիների վրա շարունակվում են:
Փայլանը մեկնաբանել է՝ իշխանության ատելության խոսքի պատճառով սովորական են դարձել այդպիսի հանցանքները: Եկեղեցու ղեկավարությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, նաև հարձակման մասին բողոք է ներկայացրել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։