Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում: Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ:
Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ»,- գրել է նախարարը: