ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում նշեց, որ ոստիկանությանը անհրաժեշտ են բարեփոխումներ, և դրանք պետք է արվեն օր առաջ։
«Վստահ կարող եմ ասել, որ այս բարեփոխումների ամենաակնառու փոփոխությունը պարեկային ոստիկանության ստեղծումն է։ Բոլորս համաձայն ենք, որ ցանկացած երկրի մասին առաջին պատկերացումները կազմում ենք այդ երկրի ոստիկանության արտաքին ծառայությունից։ Այսօր Հայաստան ժամանած ցանկացած անձ առաջին իսկ շփումից պատկերացում է կազմում մեր երկրի մասին։ Այսօր Վրաստանի փորձն է համարվում դրական։ Վրաստանի Հանրապետության բրենդը դարձել է պարեկային ոստիկանությունը»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ հանվել է կրթական ցենզը, միջնակարգ կրթությամբ ցանկացած անձ կարող է դիմել ոստիկան դառնալու համար, ոստիկանությունում ծառայություն իրականացնելու տարիքը սահմանվել է 35-ը մինչև՝ 30-ի փոխարեն։
Պատգամավորը կոչ արեց երիտասարդներին՝ մասնակցել մրցույթին և ուժերը փորձել նոր ոստիկանությունում։