Վրաստանում ահմանափակումներն աստիճանաբար վերացվում են: Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 29-ից կգործի ներքաղաքային հասարակական տրանսպորտը (ավտոբուսներ և մետրո):
Հունիսի 1-ից կգործեն բացօթյա ռեստորանները և սրճարանները, նաև՝ բոլոր տեսակի խանութները և մոլերը:
Հունիսի 8-ից կաշխատեն հյուրանոցները և փակ տեսակի ռեստորաններն ու սրճարանները: Այդ օրվանից կգործի նաև միջքաղաքային տրանսպորտը
Պետական սահմանների բացվելու վերաբերյալ հստակ տեղեկատվություն դեռևս չկա։