Վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ խոսելով հանրապետության տարբեր հիվանդանոցներում բուժվող հիվանդների մասին, որոնք շատ դեպքերում նույն ընտանիքից են, սակայն չեն կարողանում միմյանց մասին հոգ տանել: Մարիամ Փաշինյանը կրկին անգամ շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին:
«Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիիքները երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում բուժում ստանում հանրապետության տարբեր հիվանդանոցներում: Հիմնականում, զավակը ծնողից, քույրը եղբորից, կինը ամուսնուց հեռու են գտնվում, տարբեր վայրերում են բուժում ստանում և չեն կարողանում միմյանց մասին հոգ տանել:
Եվ ստեղծված իրավիճակում կան մարդիկ, ովքեր քարոզում են դիմակ չկրել, որովհետև «անհարմար է»: Բոլոր մարդկանց ովքեր ծանր առողջական վիճակում են, ուզում եմ ասել, ուժեղ եղեք, որովհետև ամեն ինչ լավ է լինելու: Բոլոր բժիշկներին, ովքեր պայքարում են առաջնագծում, կրկին և կրկին անգամ շնորհակալ ենք ձեզ ձեր քրտնաջան աշխատանքի համար»,- գրել է նա: