Իսրայելը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող Մերձավոր Արևելքում փոխարինել ԱՄՆ-ին, չնայած պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վրա ազդելու փորձերին: Իսրայելցի փորձագետների կարծիքով՝ վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ը եղել է Մերձավոր Արևելքի խաղաղության բոլոր նախաձեռնություններ իրականացնողը: Իսրայելական կողմն ընդունել է, որ Թրամփի իշխանության գալով իրավիճակը փոխվել է, մի տեսակ վակուում է առաջացել, որը Ռուսաստանը փորձում է լրացնել, սակայն Մոսկվան չի կարողանա հաղթահարել այդ դերը, որը միշտ պատկանել է Վաշինգտոնին:
Մայիսի սկզբին Պաղեստինը ԱՄՆ-ի փոխարեն ընտրել էր Ռուսաստանին՝ որպես Իսրայելի հետ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդի: Պատճառը նախագահ Թրամփի առաջարկած՝ այսպես կոչված «դարի գործարքն» էր:
Պաղեստինը հայտարարեց, որ չի մասնակցի բանակցություններին և կխզի Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետ բոլոր պայմանավորվածությունները: