Տեղեկությունը, որ Ռուսաստանը մարտական ինքնաթիռներ է տեղափոխել Լիբիա, չի համապատասխանում իրականությանը, ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը:
«Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է. մենք հանդես ենք գալիս Լիբիայում արյունահեղությանը վերջ տալու օգտին, հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ զենք օգտագործելուց և նստել բանակցությունների սեղանի շուրջը»,- ասել է Կրասովը:
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել էր Լիբիա ռուսական մի քանի ռազմական Սու -24 և ՄիԳ -29 կործանիչների տեղափոխման մասին:
Աֆրիկայում Միացյալ Նահանգների Զինված ուժերի հրամանատարությունը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում նշված է, որ Ռուսաստանի ռազմական օդանավերը նախ տարել են Սիրիա, որտեղ դրանք ներկել են՝ հանելով նույնականացման նշանները, հետո նոր ուղարկել Լիբիա:
Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանի մասնավոր ռազմական ընկերության 800-1200 աշխատակից է գտնվում Լիբիայում՝ պաշտպանելով Խալիֆա Հաֆթարի անօրինական զինված խմբավորումներին: Ռուսաստանը դրանք համարել է «չստուգված կամ էլ կեղծված տվյալներ: