Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ թարմացրել է ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնագիրը` առավել շահավետ պայմաններով, տեղեկացնում է azatutyun.am-ը:
Ըստ Էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի՝ ռուսական կողմը համաձայնել է գազի գինը իջեցնել մոտ 15 տոկոսով:
«Հաշվի առնելով ոլորտում աճող մրցակցությունը, ինչպես նաև միջազգային շուկայում նավթամթերքի գնանկումը՝ մենք վերանայեցինք գործող պայմանագիրը»,- ըստ վրացական լրատվամիջոցների՝ ասել է Տուրնավան:
Հստակ թվեր նախարարը չի նշել` պնդելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է, սակայն հավաստիացրել է, որ գազը կէժանանա մոտ 15 տոկոսով:
Վրաստանը տարիներ շարունակ` 2006-2019 թվականներին, հրաժարվում էր ռուսական գազից` նախընտրելով վառելիքը գնել Ադրբեջանից: