Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր: Դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին:
Այսպիսով՝ մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնել հետազոտություն՝ ստուգելու արյան հագեցվածությունը թթվածնով կամ, ինչպես ընդունված է ասել, թթվածնի սատուրացիան (SpO2):
Միաժամանակ, COVID-19-ի շրջանակներում ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններին բաշխելու նպատակով․ 24000 հատ պաշտպանիչ արտահագուստ, 20000 հատ ձեռնոց, 14000 հատ եռաշերտ դիմակ, 1180 հատ ալկոգել՝ 250 մլ, 840 հատ պաշտպանիչ ակնոց:
Նախորդ շաբաթվա 5 աշխատանքային օրերին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվել է 15 օնլայն դասընթաց Երևանի և մարզերի ԱԱՊ հաստատությունների բժիշկների և վարչական անձնակազմի համար, որին ներգրավվել է 2021 մասնակից: Դասընթացները շարունակական բնույթ են կրելու: