ԱՄՆ Մինեապոլիսի չորս ոստիկանի են հեռացրել աշխատանքից օգնություն խնդրող սևամորթ տղամարդուն կալանավորելու միջադեպից հետո: Գործողության ժամանակ տղամարդը մահացել է:
Նախնական տեղեկությունը, ըստ որի՝ օգնություն խնդրող անձնավորությունը ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, հերքվել է, և սոցկայքերում տարածված տեսանյութի միջոցով պարզ է դարձել, որ անօգնական սևամորթին հինգ րոպե պահել են կիսախեղդ վիճակում: Տղամարդուն չտանջելու անցորդների խնդրանքը նույնիսկ չի սթափեցրել ոստիկաններին: Մինեապոլիսի քաղաքապետը ճիշտ է համարել ոստիկաններին աշխատանքից հեռացնելը: