Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության թեժ գծի 177 հեռախոսահամարը:
Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 544698 հեռախոսահամարով, կամ զանգել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրվի հավելյալ տեղեկատվություն: