ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց՝ ներկայացված օրինագիծը որևէ կապ չունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների հետ:
Պատգամավորը, պատասխանելով մեղադրանքին, թե Սահմանադրությունը կարգավորում է արտակարգ կամ ռազմական դրությունից հետո հանրաքվեի անցկացման հարցը, շեշտեց՝ Սահմանադրության մեջ նշված է միայն ԱԺ ընտրությունների անցկացման մասին: Կարապետյանի խոսքով՝ Սահմանադրությամբ միայն սահմանված է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում, և որևէ բառ չկա դրանից հետո հանրաքվեի անցկացման հետ կապված: