ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում նախագահ Թրամփին հիմար է անվանել COVID-19 համաճարակի ժամանակ դիմակ չկրելու համար:
Հիշատակի օրվա արարողությանը Բայդենը հասարակությանը ներկայացել է դիմակով և ակնոցով, ինչը Թրամփը ծաղրել է: Նախագահի կարծիքով՝ դեմոկրատ թեկնածուն համաճարակի պայմաններում քաղաքականացնում է դիմակ կրելը: Թրամփը վերջին շաբաթների ընթացքում հրաժարվել է դիմակ կրել աշխատանքային հանդիպումների ժամանակ, մինչդեռ առողջապահության մասնագետները նրան հակառակ խորհուրդն են տալիս:
Բայդենը, սակայն, նրա այդ դիրքորուշումը հիմարություն է որակել, որը հարիր չէ նախագահներին: «Նրանք պետք է ղեկավարեն երկիրը և ոչ թե կեղծ տղամարդկություն ցուցաբերեն: Բոլոր առաջատար բժիշկները զգուշացնում են, որ պետք է դիմակ կրել, երբ մարդկանց մեջ ես»,- ասել է ԱՄՆ նախկին փոխնախագահը: