Հոնկոնգի ոստիկանությունը պղպեղով փամփուշտներ է կիրառել Օրենսդիր խորհրդի շենքի մոտ հավաքված ակտիվիստների դեմ: Օրենսդիրները քննարկում էին օրինագիծ, որը խիստ պատիժ է նախատեսում Չինաստանի հիմնն արհամարհելու դեպքում: Օրինագիծը բողոքի ալիք է առաջացրել, ձերբակալվել է 240 մարդ:
Բայց խնդիրը միայն հիմնը չէ: Պեկինը ցանկանում է Հոնկոնգում ստեղծել իր վերահսկողության տակ գործող, մեծ լիազորություններով հատուկ ծառայություն, և բողոքի ցույցերը հիմնականում դրա դեմ են ուղղված:
Պեկինը Հոնկոնգի համար պատրաստել է նաև օրինագծերի մի ամբողջ փաթեթ, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը, արտաքին ուժերին միջամտությանը, նախատեսում են խիստ պատասխանատվություն անջատողականության և ապստամբության համար: