Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ներկա պայմանագիրն ու պայմանավորվել գազի մատակարարման գնի մոտ 15 տոկոս նվազեցման հարցում: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը՝ գրում է ТАСС-ը:
2019-ի ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հայտարարել էր քիչ ծավալով գազ գնելու վերաբերյալ «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքելու մասին: 2019-ին Վրաստանը ՌԴ-ից գնել է 160 մլն խորանարդ մետր գազ, որը կազմել է ներկրվող գազի ընդհանուր ծավալի 5 տոկոսը: Այս տարի Վրաստանը մտադիր է «Գազպրոմից» գնել 170 մլն խորանարդ մետր գազ:
Վրաստանը ՌԴ-ից գազ չի գնում 2006-ից ի վեր: Երկիրը ստացել է միայն Հայաստան եկող ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը: 2017-ին այդ տարանցումը Ռուսաստանը Վրաստանին փոխհատուցել է գումարով, մասամբ՝ հումքով, իսկ 2018-ին՝ միայն գումարով: