ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, այսօր՝ 26.05.2020թ, շրջայց են կատարել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի 13 օբյեկտներում՝ ստուգելու ՀՀ պարետի որոշումների կատարման ընթացքը:
Հանրային սննդի 12 օբյեկտներում՝
Ա/Ձ «Անահիտ Դամիրյան», 3-րդ թաղամաս 20/8,
Ա/Ձ «Խաժակ Սարգսյան» Տիգրան Պետրոսյան 23/2,
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ, Տիգրան Պետրոսյան 9/5,
Ա/Ձ «Նելլի Ավանեսյան», 1-ին թաղամաս 37,
«Կարաս գրուպ» ՍՊԸ, Տ. Պետրոսյան 27/2,
«Երազ» ՍՊԸ, 4-րդ թաղամաս Գ մ/շ,
Ա/Ձ «Կարեն Մարտիրոսյան», 2-րդ թաղամաս 43,
Ա/Ձ «Գևորգ Միրզոյան», 2-րդ թաղամաս 43 դիմաց,
Ա/Ձ «Կարինե Հարությունյան», 4-րդ թաղամաս 11 2Ա,
Ա/Ձ «Իրինա Սարգսյան», Դավթաշեն ձոր 1 թաղ, 95 հողակտոր,
«Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ, 3-րդ թաղամաս 19/4,
Ա/Ձ «Ֆլորա Ստեփանյան», 4-րդ թաղամաս 41/4,
խախտումներ չեն հայտնաբերվել:
Խախտումներով է աշխատել միայն անհատ ձեռնարկատեր Գևորգ Ստեփանյանին պատկանող՝ Դավթաշենի 2-րդ թաղամասի 4-րդ շենքի դիմաց գործունեություն ծավալող հանրային սննդի կետը: Այստեղ բացակայել են հաճախորդներին ջերմաչափելու և տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանները, մուտքերի մոտ չեն եղել աղբամաններ՝ նախատեսված դիմակների և ձեռնոցների համար:
Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն: