ՌԴ Вектор վարակաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը ծրագրել է հունիսի վերջից սկսել COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձակումը: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru կայքը:
Փորձակումներին մասնակցելու են երեք հեռանկարային պատվաստանյութեր՝ տեղեկացնում է գիտական կենտրոնի գլխավոր տնօրենը:
Կլինիկական փորձարկումները կմեկնարկեն հունիսի 29-ին՝ ՌԴ առողջապահության նախարարությունից թույլտվությունը և կենդանիների վրա կատարված պատվաստանյութի փորձակումների արդյունքները ստանալուց անմիջապես հետո: