Խորհրդարանում այսօր մեկնարկեց քառօրյա նիստերի աշխատանքը։ Օրակարգի երրորդ մասում ընդգրկված չորս նախագծերը քննարկելիս, որոնք հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ունեին, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ամբիոնին մոտեցավ առանց դիմակի։
Պետրոսյանը նշեց, որ իր ներկայացրած նախագիծը վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, որ դատերը տարիներ չտևեն։ Պետրոսյանը նշեց նաև, որ քվեարկություն եղել է երկու անգամ․ առաջին անգամ դրական եզրակացությամբ, երկրորդ անգամ՝ բացասական։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից Արթուր Դավթյանը նշեց, որ կրկնակի քվեարկություն տեղի չի ունեցել։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց, որ պետք է նիստին ներկա գտնվել մինչև վերջ, որպեսզի հնարավոր լինի խուսափել թյուրիմացությունից ու ավելորդ շահարկումներից։
Պետրոսյանի նախագիծը չընդունվեց խորհրդարանի կողմից, բայց նախազգուշացում ստացավ ԱԺ նախագահի կողմից դիմակ չկրելու համար։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու» ԼՀԿ-ի նախագիծը և «Արտակարգ դրւթյան իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը մերժվեցին և օրակարգում չընդգրկվեցին։