Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած: Այս նպատակին հասնելու առաջին քայլը կլինի Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ծրագիրը:
Նպատակը՝ նոր Պարեկային ծառայություն՝ նոր, դինամիկ արտաքին ծառայություն, որն իրականացվում է հետիոտն և մեքենաներով։
Ժամկետներ՝
- Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020 թ. հունիս, ընդունելության քննությունները՝ հուլիս-օգոստոս, դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր։
- Ուսուցում՝ 5 ամիս,
- Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում՝ 2021 թ. 1-ին եռամսյակ
Ո՞վ կարող է դիմել՝
-18-35 տարիքային խմբին պատկանող ցանկացած ոք, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում ՀՀ Կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով,
- Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին,
- Ոստիկանության ծառայողները, ովքեր բավարարում են նույն պահանջները։
Ընդունելության վերաբերյալ՝
- Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է,
- Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,
- Ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեստ,
- Հարցազրույց:
Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան ընդունելության առավելություն:
Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։
Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝
Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են,
Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր,
Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասեր,
Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պատգամավորների, դեսպանների հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր,
Նախատեսված են օտար լեզուների դասընթացներ,
Ընթացիկ հաճախակի թեստեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։
Ծառայության գրավչությունը.
- Ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։
Վարձատրության վերաբերյալ՝
-
ուսուցման ընթացքում՝ 68.000 ՀՀ դրամ կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում։
-
ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դրամ (հարկված՝ 237.400 դրամ):
Ծառայության արտաքին տեսքի վերաբերյալ՝
-
միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ (ծառայությունն իրականացվելու է նաև հետիոտն պարեկային խմբերով)։
Կարիերայի հեռանկարները՝
-
Պարեկային ծառայության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական արժանիքների դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում՝ Ոստիկանության կրթահամալիրում: