ՆԱՏՕ-ն մերժել է կորոնավիրուսի համավարակի շրջանում բոլոր զորավարժությունները ժամանակավորապես դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության առաջարկը: Թեմային է անդրադարձել Russia Today պարբերականը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին՝ առաջարկելով կանգնեցնել ռազմական զորավարժությունները՝ նախաձեռնությունը որակելով կառուցողական ու դրական քայլ: ՆԱՏՕ-ն, սակայն, մերժել է առաջարկը:
Հյուսիսատլանտյան դաշինքը հայտնել է, որ ռազմական կառույցի զորավարժությունները բացառապես պաշտպանական բնույթ ունեն: