Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 8915 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Վարակի ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում: Վերջին 24 ժամում ՌԴ-ում մահացել է 174 հիվանդ: Սա ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից մինչև այսօր:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 85 շրջաններում կա կորոնավիրուսի վարակման 362342 դեպք: Ապաքինվել են 131 հազարը, մահացածների ընդհանուր թիվը 3807 է: