Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն անդրադարձավ ՄԻԵԴ-ի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության գործով այսօր հրապարակած վճռին։
«Երկար տարիներ անց արձանագրվեց այն, ինչ շատերիս համար նորություն չէ։ Այն, որ Ադրբեջանը ոչ միայն իր սպայի միջոցով խախտել է մարդու կյանքի իրավունքը, այլև փաստվեցին Ադրբեջանի խտրական քաղաքականությունը և հայատյացությունը»,- նշեց Դանիելյանը։